3674 դիտում
18:05 16-01-2015
Դատախազը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի համար պահանջեց 6 տարի 6 ամիս ազատազրկում
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 16-ի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը պահանջեց դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից։
Արթուր Սարգսյանը իր մեղադրական ճառում նշեց, որ մեղադրանք առաջադրելիս իրենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել, այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71կմ/ժ-ը, որը թույլատրված չէ օրենքով, եւ մի շարք այլ հանգամանքներ։
Դատախազը նաեւ նշեց, որ դեպքից հետո արված քննչական գործողությունները ցույց են տվել, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս, ճանապարհի աջ կողմում՝ կողնակում։
Դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Վարդան Պետրոսյանը տեսել է, որ հետընթացի լույսեր են միացված եղել, սակայն շարունակել է նույն արագությամբ ընթանալ։
Դատախազը նշեց, որ առկա ապացույցները բավարար են Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելու համար, եւ նրան պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել, որ նա բացի երկու երիտասարդ տղաների մահվանից նաեւ վնաս է հասցրել չորս հոգու առողջությանը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատաքննությունն ավարտվել էր, սակայն այսօր այն վերսկսկվեց տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը քննելու համար։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։
Նմանատիպ նյութեր
3550 դիտում
19:50 12-08-2022
Շիրխանյանի համար 13 տարի, Վարդանյանի համար` 16 տարի ազատազրկում. զինված խմբի գործով դատախազը ճառով է հանդես եկել
5486 դիտում
17:07 02-10-2014
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար 13 տարվա ազատազրկում պահանջեց
Այս բաժնից
1147 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային