211652_close_icon
views-count66559 դիտում article-date 16:49 04-09-2015

Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Քանաքեռցի Տույի համար դատախազը պահանջեց 1 տարի և 6 ամիս ազատազրկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազ Վահե Ասատրյանը մեղադրական ճառով ելույթ ունենալուց հետո դատարանից որպես պատիժ պահանջեց 1 տարի և 6 ամիս ազատազրկում, որից հետո Ա. Ղազարյանի փաստաբանը խնդրեց դատարանին, որպեսզի պաշտպանական ճառին պատրաստվելու համար դատարանն իրենց ժամանակ տրամադրի, ինչին չառարկեց ոչ դատախազը և ոչ էլ Ա.Ղազարյանը: Դատարանը որոշեց բավարարել փաստաբանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց՝ այն նշանակվելով սեպտեմբերի 17-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր