28050 դիտում
21:22 12-04-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford-ն ու երկու Nissan-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեքպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումատակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապրհատրանսպորտային հացագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+