211652_close_icon
views-count53783 դիտում article-date 23:41 10-04-2023

Ողբերգական դեպք` «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Նշված վաշտի պարեկներ Էդգար Սարիբեկյանը, Հունան Գզիրյանն ու Նարեկ Սուքիասյանը սահմանազատել են տարածքը, որտեղ այս պահին աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բարսեղյանն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր