211652_close_icon
views-count95829 դիտում article-date 12:08 07-04-2018

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը

[color=#CC0000]SHAMSNYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 2813 չվերթը, որի ժամանակ ինքնաթիռում հանկարծամահ է եղել ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 39-ամյա Արտակ Վանեցյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի և բաժնի պետի տեղակալ Արմեն Անթառանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արտյոմ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր