211652_close_icon
views-count63588 դիտում article-date 15:03 10-04-2023

Ապրիլի 7-ին Նուբարաշենի բանտում բանտի աշխատակիցներն իրականացրել են  «Կլարա Ցետկին՝ քեզ մոտ չի ստացվի» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները իրականացրել են օպերացիա, որը կրել է «Կլարա Ցետկին՝ քեզ մոտ չի ստացվի» անվանումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական ծառայությունում և «Նուբարաշենի» բանտում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի կալանավորներից մեկի մոտ տեսակցության է գալու նրա կինը։  Ու երբ նա այցելել է ամուսնուն, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ 

Տեղում աշխատակիցները զննման են ենթարկում կնոջ պայուսակը, որտեղ հայտնաբերում են 13 հատ թզբեհ, 72 հատ խաղաքարտ, 19 հատ բջջային հեռախոս, 1 հատ վայ-ֆայ սարք, 9 զույգ ականջակալ, 10 հատ USB լար, 2 բջջային հեռախոսի էկրան:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Սա քերակատարողական ծառայության աշխատակիցների կողմից հերթական բացահայտումն է, որը նրանք իրականացրել են օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր