49572 դիտում
13:55 30-03-2022
Արմավիրի բանտի ծառայողները իրականացրել են «մեջքդ բեռնաթափեմ» օպերացիան․ հայտնաբերվել են խոշոր չափի թմրամիջոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 29-ին, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները իրականացրել են «մեջքդ բեռնաթափեմ» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Արմավիրի բանտ վերադարձված, կալանավորված Կ․Հ․-ն իր մոտ կասկածելի փաթեթներ ունի և փորձել է այն անցկացնել քրեակատարողական հիմնարկ։
Արդեն տեղում Կ․Հ․-ն քրեակատարողական հիմնարկում անձնական խուզարկության է ենթարկվում, ու պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ՝ մեջքին հայտնաբերվում են կասկածելի փաթեթներ։ Ստուգմամբ՝ փաթեթներում եղել են՝ 5,09 գրամ «կրիստալին» նմանվող զանգված, 4,34 գրամ կոկաինին նմանվող զանգված, 226,13 գրամ մարիխուանային նմանվող զանգված, 37,04 գրամ հերոինին նմանվող զանգված և 4,62 գրամ շագանակագույն, բուսական զանգված։
Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1483 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)