211652_close_icon
views-count68039 դիտում article-date 18:07 02-04-2021

Պարզվել է Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով Mazda-ի մահացած վարորդի, նրա վիրավոր կնոջ, 2 անչափահաս երեխաների և Mercedes-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ  քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևրոր գործերով ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ ապրիլի 1-ին Արարատի մարզում տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda-ն վարել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 40-ամյա Մհեր Ռաշոյանը, իսկ Mercedes-ը վարել է  Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Անուշավան Մանուկյանը:

Վթարի հետևանքով Մ. Ռաշոյանը տեղում  մահացել էր, նրա ուղևորներ, կինը՝ 39-ամյա Թ. Շահվերդյանը, 5-ամյա Ալեքս Ռ.-ն, 7-ամյա Ռուբիկ Ռ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը՝ «Արտաշատ» բժշկական  կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել  «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:

Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել էին  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը:

Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր