211652_close_icon
views-count21401 դիտում article-date 13:27 09-04-2023

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Հարություն Առաքելյանի ու թիվ 1 շնաբուծարանի տնօրեն Մուշեղ Վարդանյանի գլխավորությամբ՝ կոլեկտիվը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեցին ծառատունկին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանում հայտարարված ծառատունկին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կոլեկտիվն և  թիվ 1 շնաբուծարանի աշխատակիցները։

ԹԿՎԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի և շնաբուծարանի տնօրեն Մուշեղ Վարդանյանի գլխավորությամբ՝ նրանք ծառատունկն իրականացրեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում։ 

Նրանք տնկեցին 20-ից ավելի ծառեր ու խոստացան, որ հետագայում խնամելու են դրանք։

Առաջիկայում մայրաքաղաքում և հանրապետության տարբեր վայրերում կոլեկտիվը՝ Հ․ Առաքելայնի և Մ․ Վարդանյանի գլխավորությամբ, շարունակական է դարձնելու ծառատունկերին ակտիվ մասնակցույթուն ունենալը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր