Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Արմեն Բեգոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրեն, իսկ «կլոունը» նետվեց պատմության աղբանոց
Արմեն Բեգոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը միավորվելու և դառնալու են մեկ կառույց:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Բեգոյանը՝ նշելով, որ նշանակման որոշումն այսօր է ստորագրվել:
Հիշեցնենք՝ Բեգոյանը նշված ՀՈԱԿ-ը ղեկավարել էր 2019-2020 թվականներին՝ հիմնադրման պահից: Դրանից հետո նա զբաղեցրել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020 թ. ապրիլ ամիս: