22397 դիտում
17:20 08-04-2023
Վանաձորում 75-ամյա վարորդը «ԳԱԶ 3110»-ով վրաերթի է ենթարկել 76-ամյա իր համադասարանցուն․ վերջինս Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12․00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Մելսիկ Ծ․-ն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 76-ամյա Էլմիրա Պ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վրաերթի ենթարկվածը ռեամոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սիսակյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովետական տարիներին սովորել են նույն դպրոցի նույն դասարանում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+