211652_close_icon

Հայաստանը դրախտավայր է, ուղղակի՝ պաշաճ վերաբերմունք պետք է ցուցաբերենք մեր երկրի նկատմամբ․ Փաշինյան

views-count991 դիտում article-date 13:55 06-04-2023
Դպրոցների շենքերը պետք է դառնան համայնքային կյանքի կենտոններ, այսինքն երեխաների դասապրոցեսից հետո պետք է սկսվի մեծահասակների դասապրոցեսները։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կանանց տնտեսական ակտիվացման, գյուղատնտեսական ոլորտի կառավարման թեմայով պետք է ծրագրեր իրականացնենք, մենք այնտեղ մշակութային ծրագրեր պետք է իրականացնենք։ Գյուղերն իսկապես պետք է դարձնենք մի տեղ, որտեղ ապրելը հարմարավետ է։ Ես շատ տեղերում եմ եղել, բայց օրինակ գյուղեր կան, որտեղ այնպիսի տեսարաններ ու գեղատեսիլ վայրեր կան, որ զարմանում ես, որ այսքան փոքր է Հայաստանը, բայց մենք այն չենք բացահայտել։ Մեր երկիրը դրախտավայր է, ուղղակի մենք պետք է պատշաճ և համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք դրա նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր