211652_close_icon
views-count2649 դիտում article-date 16:44 20-12-2018

Որևէ կոմպրոմիս պետք է չլինի․ պետք է ուղղակի արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ որակի վերահսկողությունը: «Հատկապես ճանապարհների առումով դա կարևոր է, որովհետև եթե մենք փող ենք ծախսում՝ ճանապարհ նորոգում և եթե այդ ճանապարհը չի ծառայելու այնքան, որքան նախատեսված է տեխնիկական առաջադրանքներով։ Սա նշանակում է, որ մենք երբեք մեր ճանապարհային ցանցի հարցը չենք լուծելու: Այսինքն, եթե մենք փող ենք ծախսում այն հաշվարկով, որ այդ ճանապարհը պետք է 10 տարի ծառայի, բայց ծառայում է 5 տարի կամ 7, ապա դա նշանակում է, որ մենք անընդհատ ճանապարհի խնդիր ենք ունենում: Եվ այստեղ պետք է ամենաբարձր ստանդարտներն ապահովվեն և որևէ կոմպրոմիս պետք է չլինի: Ձեզ հայտնի ժամանակներից հայտնի է, որ ճանապարհներն ամենալավ տեղն են ձեզ հայտնի մեխանիզմները գործարկելու համար և պետք է ուղղակի արմատախիլ անենք դա, որովհետև դա կոնկրետ ռազմավարական նշանակության հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ չարաշահումների դեպքերը պետք է պարտադիր ուղարկվեն իրավապահ մարմիններին, պարտադիր պետք է պատշաճ քննության արժանան, պարտադիր դրան պետք է հետևի պատասխանատվությունը: «Մեր հարգելի ճանապարհաշինարարները պետք է այս արձանագրումն անեն կամավոր և սրանից անեն հետևություններ, որպեսզի մենք բարդությունների առաջ չկանգնենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր