211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:30 04-04-2023

Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել է գրառումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։

Ըստ էության, Սիմոնյանը գրառումը ջնջել է «Հայկական ժամանակ»-ում Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա, փաստացի, հերքել է Սիմոնյանի գրառումը։

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել է Աշոտ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր