211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:56 04-04-2023

Իմ մասնակցությամբ քաղաքական կամ այլ բնույթի որևէ միջադեպ տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյանը հերքում է տարածել

Աշոտ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հարձակվել են իր վրա: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
 
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում էր կատարել այն մասին, որ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր