Պոդոլսկին գրել է, որ տեղափոխվում է «Սևիլիա», հետո ջնջել է գրառումը
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին իր Twitter-ի էջում անսովոր գրառում է արել:
Աշխարհի նորընծա չեմպիոնը գրել է. «Գնում եմ ՖԱ «Սևիլիա»»: Սակայն մի քանի րոպե անց գրառումը ջնջվել է էջից:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջնում Պոդոլսկին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում խփել է 8 գոլ: