211652_close_icon
views-count20708 դիտում article-date 18:10 03-04-2023

Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են BMW-ն ու Opel Vectra-ն․ կան վիրավորներ․ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Անդրանիկ Մ․-ի վարած BMW 320 մակնիշի և 65-ամյա Արշավիր Պ-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արշավիր Պ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Անահտի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր