79426 դիտում
23:56 27-05-2021
Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել են BMW-ն, Hyundai-ը, Opel Vectra-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, իսկ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևան ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+