211652_close_icon
views-count17942 դիտում article-date 20:13 13-11-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Mercedes Vaneo»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ․ ժամանել են քրեական ոստիկանության մարզային վարչության պետն ու Վեդիի բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գոռավան գյուղում բախվել են «Mercedes Vaneo» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախման հետևանքով «ՎԱԶ 2106»-ը մասամբ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նաև օգնել են շտապ օգնություն բժիշկներին վիրավորներին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենաները։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և  վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարտին Ամիրյանն ու Սերգեյ Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և քննիչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել  է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր