211652_close_icon

Սա կազմակերպված սադրանքների շարք է. Սիմոնյանը հայտնել է, որ երեկ նաև Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ է միջադեպ գրանցվել

views-count1477 դիտում article-date 12:09 03-04-2023
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր