211652_close_icon
views-count1057 դիտում article-date 09:41 03-04-2023

Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի՝ ապրիլի 3-ին, Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ինչպես հաղորդվում է ծառայության կայքէջում, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15։06-ին (երևանյան ժամանակով՝ 07:06)

ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 64 կմ հեռավորության վրա, օջախը՝ 94 կմ խորության վրա։

Պետրոպավլովսկ-Կամչատսկում ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել։ Ինչպես հաղորդում են տեղակալ ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ականատեսներին, քաղաքում շինությունների պատերը ցնցվում էին, պատուհանները՝ դղրդում, իսկ մարդիկ շենքերից դուրս էին վազում փողոց։

Նմանատիպ նյութեր