Կամչատկայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ
Բերինգи ծովում՝ Կամչատկայի ափերին, 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ըստ ՌԴ գիտությունների ակադեմիայի Կամչատկայի երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է Կրուտոբերեգովո ավանից 85 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ստորգետնյա ցնցումներն ամենաուժեղը /5 բալ/ զգացել են Կլյուչի և Կոզիրևսկ գյուղերի բնակիչները։
Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Բացի այդ, ցունամիի վտանգ է հայտարարվել։