211652_close_icon
views-count718 դիտում article-date 12:49 02-04-2023

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով

Մարտի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։

«2023 թվականի մարտի 27-ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների գործընթացի կազմակերպման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2023 թվականի մարտի 27-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմում է 99,4 տոկոս, կամ պլանավորված 688 միլիոն 113,7 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 683 միլիոն 649,9 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 31,9 տոկոսի աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 236 միլիոն 354,5 հազար դրամ:
Սևան համայնքը սեփական եկամուտները կատարել է 114,8, Մարտունի համայնքը՝ 109,6, Գավառ համայնքը՝ 102,7, Վարդենիս համայնքը՝ 79,7, Ճամբարակ համայնքը՝ 61,9 տոկոսով։ 
«Արդյունքները կգերազանցեին 100 տոկոսը, եթե Վարդենիս եւ Ճամբարակ համայնքները համեմատաբար բարձր կատարողական ապահովեին»,-նշեց զեկուցողը։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։ 

Նա նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 78 859 գլուխ խոշոր, 95 116 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9570 գլուխ խոզ։ Բոլոր ուղղություններում 2022 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

2022 թվականի ընթացքում մարզում իրականացվել է 22470 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզի համայնքներում համարակալվել է 29 658 խոշոր եղջերավոր անասուն, աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Նմանատիպ նյութեր