ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տիրող խիստ երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Նման կարգադրություն է սահմանել նահանգսպետ Ջերի Բրաունը: Նահանգի բնակիչներին կոչ է արվել շտապ ջրի խնայողություն անել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ նահանգապետի, անհրաժեշտ է բնակելի տներում կամավոր կերպ նվազեցնել ջրի կիրառումը 20 տոկոսով:
«Մենք հայտնվել ենք աննախադեպ և շատ լուրջ դրության մեջ: Շատ կարևոր է, որ բոլորը դա հասկանան և խնդրին պատասխանատվությամբ մոտենան»,- ասել է նա Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Կալիֆոռնիայում եղանակը շատ չորային է: Ջրամբարներում ջրի մակարդակը նորմայի սահմանից ցածր է: Նահանգապետի խոսքով, ջուրը տնտեսելու հետ կապված հորդորները դեռ կամավոր բնույթ են կրում: