211652_close_icon
views-count14434 դիտում article-date 00:13 22-07-2020

Փաշինյանի ու Թորոսյանի կողմից կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտ աղավաղելու հետևանքով արձանագրվել է նրանց նկատմամբ վստահության շեշտակի անկում․ Արթուր Ղազինյանը՝ ՄՀԻ հարցումների մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքներին։ Նա մասնավորապես նշել է, որ ըստ արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը: Գրառումը՝ ստորև․ «Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվության մասով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը: Նոր կորոնավիրուսի վերաբերյալ Փաշինյանի ու Թորոսյանի կողմից տեղեկատվությունը պարբերաբար [HA1] ու բացահայտ աղավաղելու, իսկ առանձին դեպքերում թաքցնելու հետևանքով արձանագրվել է Փաշինյանի և Թորոսյանի նկատմամբ վստահության ու հավատի շեշտակի անկում: Ահա թե ինչի է հասցնում շատախոսությունը, փաստերի և տվյալների մանիպուլիացիան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր