Վրաստանում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կախեթիի մարզ
Մարտի 31-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Կախեթիի մարզ։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, այցի շրջանակներում Թելավի քաղաքում ՀՀ դեսպանին ընդունել է Կախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։
Հանդիպմանը մասնակցում են նաև Թելավիի քաղաքապետ Լևան Անդրիաշվիլին և դեսպանության խորհրդական Լևոն Զարգարյանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը` այս համատեքստում ընգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված կապերի խորացման անհրաժեշտությունը։
Այնուհետև ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Նիկոլոզ Ջամիաշվիլիի հետ։ Հանդիպման ավարտից հետո Ն.Ջամիաշվիլիի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելել է նաև Սաբաթլո հայաբնակ գյուղ։ Գյուղի դպրոցում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների, դպրոցի մանկավարժների հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։