2610 դիտում
23:04 04-06-2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն հանդիպում են ունեցել Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի հետ
Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետներն այցելեցին Կախեթիի տարածաշրջան, որի կենտրոն Թելավի քաղաքում հանդիպում ունեցան Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի (Irakli Kadagashvili) հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։
Կախեթիի նահանգապետը ներկայացրեց տարածաշրջանի առաջնահերթություններն ու ապագա ծրագրերը։
Կողմերն անդրադարձան գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
Այնուհետև դեսպանը Կախեթիի նահանգապետի ուղեկցությամբ այցելեց Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունն այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։ Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը, ավտոճանապարհի վերանորոգմանը, մանկապարտեզի հիմնմանը։
Նահանգապետը նշեց, որ գյուղի գազաֆիկացումը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև 2021թ.։ Դեսպանությունը գյուղի դպրոցին նվիրեց գրականություն, գրենական պիտույքներ և սպորտային պարագաներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
946 դիտում
15:24 01-04-2023
Վրաստանում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կախեթիի մարզ
2738 դիտում
19:43 19-07-2019
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու հետ
Այս բաժնից
859 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին