211652_close_icon
views-count2212 դիտում article-date 16:58 07-08-2026

Դատավորը հրաժարվեց Վեհափառի գործը քննելուց․ այս քայլով նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին․ Արա Զոհրաբյան

Ավարտվեց Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը։ «Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել այս գործը քննելուց»,- հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Դատավորը հանդիսացել է փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել, և դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ նոր դատավոր կնշանակվի։

Նմանատիպ նյութեր