211652_close_icon
views-count38321 դիտում article-date 09:26 29-03-2023

Ավտովթար Երևանում․ Volkswagen-ը կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշները, ապա բախվել էլետրասյանը․ մինչ պարեկների ժամանումը՝ տեղում վարորդների անվտանգությունն ապահովել է Toyota Camry-ի երիտասարդ վարորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատներին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբարխտաբար, տուժածներ չկան։ Իսկ հարվածի արդյունքում բետոնե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել ու թափվել են վթարի հարևանությամբ գտնվող ճանապարհի մյուս հատվածում, հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ Բարեբախտաբար՝ այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ ու քաղաքացիներ չեն անցել։

Բախման հետևանքով կոտրվել է նաև արտաքին լուսավորության լեդ լուսարձակը։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի  նախարարության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, նշված վայրով անցնելիս է եղել Toyota Camry մակնիշի 91 VS 009 համարանիշի ավտեմեքենայի երիտասարդ վարորդը, ով վարորդների անվտանգությունից ելնելով, իր ավտոմեքենան կայանել է և միացրել վթարային լուսարձակները, որպեսզի վարորդները կողմնորոշվեն՝ նշված վայրում դեպք է տեղի ունեցել, ապա ժամանած ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի պարեկների հետ հեռացրել են ճանապարհին թափված բետոնե արգելապատնեշները։

Վթարի փաստով  ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր