211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը Սարալանջի փողոցում կոտրել է ցուցանակը, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտում․ մինչ պարեկների ժամանումը «Lexus»-ի համարանիշները հանել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2047 դիտում article-date 15:22 27-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Lexus» մակնիշի «98 MB 889» ավտոմեքենան Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պարեկներին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է ու մինչ կժամանեին պարեկները «Lexus»-ի վրայից համարանիշները հանել էին։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր