211652_close_icon
views-count994 դիտում article-date 09:27 28-03-2023

Սպիտակ տունը մանրամասներ է հաղորդել «Հանուն ժողովրդավարության» 2-րդ գագաթնաժողովի մասին․ «Ամերիկայի ձայն»

Մարտի 28-30-ը ԱՄՆ-ի հովանու ներքո կկայանա «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթնաժողովը, որին ինչպես և 2021 թ.-ի առաջին գագաթնաժողովին հրավեր էր ստացել նաև Երևանը: Սպիտակ տան նեկայացսուցիչը մամլո ասուլիսին մանրամասներ է ներկայացրել կազմակերպվող գագաթնաժողովի մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը չի նշանակում, որ հրավիրված երկրում ժողովրդավարության առումով վիճակը կատարյալ է. դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել մեր գործընկերների հետ, ովքեր ձգտում են ամրապնդել ժողովրդավարական կառավարումը, հայտարարել է Վաշինգտոնի օտարերկրյա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ժողովրդավարության գծով տնօրեն Ռոբ Բերշչինսկին՝ Միացյալ Նահանգների կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի նախօրեին:

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը կոչված է հարթակ տրամադրել այդ կառավարություններին՝ քննարկելու քայլերը, որոնք իրենք ձեռնարկում են ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ ինչպես իրենց երկրներում, այնպես էլ այլոց հետ համագործակցությամբ ամբողջ աշխարհում»,- հայտնել է Բերշչինսկին:

Ըստ նրա՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հրավերն ԱՄՆ կառավարության կողմից որևէ կոնկրետ երկրի կառավարման վիճակի վերաբերյալ գնահատական չէ: Մեր հրավերի որոշումները կայացրել ենք քաղաքական կամքի հիման վրա, ասում է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Մենք գիտակցում ենք, որ տարներ երկրներ տարբեր փուլերում են՝ գրանցած առաջընթացի և իրենց երկրներում ժողովրդավարության հետ կապված վիճահարույց քայլեր ձեռնարկելու առումներով»,- նշում է Բերշչինսկին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարության հովանու ներքո մարտի 28-30-ը կընթանա «Հանուն ժողովդավարության» երկրորդ հեռավար գագաթնաժողովը: Առաջին գագաթնաժողովը ևս անցել էր հեռավար 2021 թվականին, որին մասնակցել էր նաև Հայաստանը ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Երկրորդ գագաթնաժողովը ԱՄՆ-ի հետ միասին հյուրընկալում են ևս չորս երկիր՝ Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Զամբիան: Այս տարի նույնպես գագաթնաժողովի մասնակից շուրջ 120 երկրների շարքում տարածաշրջանից կմասնակցեն Հայաստանը և Վրաստանը:

«Հրավերների հարցում մեր մոտեցումը հետևյալն է. մենք այս միջոցով ձևավորում ենք, ինչպես դա եղավ առաջին գագաթնաժողովի ժամանակ, երկրների մեծ խումբ։ Մենք կրկին հրավիրել ենք բոլոր այն կառավարություններին և գործընկերներին, որոնք հրավեր են ստացել 2021 թվականի դեկտեմբերին առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար, ինչպես նաև ավելացրել ենք ամբողջ աշխարհից ութ նոր երկրներ»,- տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Բերշչինսկին հայտնել է, որ ութ նոր երկրներն են Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ'Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը: Պատասխանելով գագաթնաժողովին Վրաստանին մասնակցության հրավեր ուղարկելու նպատակահարմարության մասին հարցին, հաշվի առնելով երկրում ժոովրդավարական գործընթացների նահանջը, Բերշչինսկին նշել է.

«Մենք հստակ հայտնել ենք մեր մտահոգությունները Վրաստանում ժողովրդավարական հետընթացի վեաբերյալ: Վրաստանի նախագահին վերջերս ընդունեցինք այստեղ՝ ԱՄՆ-ում։ Նա Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների կարևոր ձայներից է, և կներկայացնի մեր կողմից հրավիրված երկիրը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին»,- տեղեկացրել է նա:

Պատասխանելով Թուրքիայի՝ հրավեր չստանալու փաստի մասին հարցին՝ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է.

«Թուրքիան մնում է Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը և չափազանց կարևոր գործընկեր: Դա արժե ևս մեկ անգամ շեշտել... Միացյալ Նահանգների կառավարությունը բավականին հստակ արտահայտվել է այս երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեր գնահատականի մասին։ Ես կարող եմ միայն հաստատել, որ Թուրքիան հրավիրված չի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին»,- փաստել է Բերշչինսկին:

Մամլո ասուլիսին լրագրողներից մեկը, օրինակ բերելով Ադրբեջանը, հարց հնչեցրեց, թե ինչպես պետք է վարվեն այն երկրնեի քաղհասարակության անդամները, որոնց կառավարությունները չեն հրավիրվել գագաթնաժողովին: Բերշչինսկին, ի պատասխան, շեշտեց, որ գագաթնաժողովը ինքնին ոչ միայն միջոցառում է, այլ նաև գործընթաց՝ միտված ժողովրդավարության զարգացմանը:

«Չհրավիրված երկրների քաղակտիվիստներին, որոնցից շատերը տարբեր ձևերով մասնակցում են այս գործընթացին, մենք կցանկանայինք ասել, որ այս գործընթացը շարունակական է և դեռևս կլինեն ներգրավման հնարավորություններ՝ առաջ շարժվելու համար, որն այս նախաձեռնության հիմքում է»,- ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր