363 դիտում
08:59 31-10-2020
Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք և մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում և ենթակառուցվածքների ոչնչացման»։
Սակայն Մագիլանոն երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչև այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որպեսզի հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի և կքվեարկվի առաջիկա օրերին», -նշեց նա»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
28217 դիտում
18:42 04-11-2020
Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնել խաղաղ ճանապարհով․ Պուտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»