211652_close_icon
views-count1285 դիտում article-date 11:49 26-03-2023

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հիշեցնենք՝  ավելի վաղ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նմանատիպ նյութեր