211652_close_icon

Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակը

views-count1930 դիտում article-date 20:20 28-07-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի տարբեր կողմերը:

Պուտինը շեշտել է Սիրիայի միասնականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության կարևորությունը:

Նա զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Իրանի միջուկային ծրագրի բանակցային լուծման որոնմանը։

 

Նմանատիպ նյութեր