211652_close_icon
views-count41647 դիտում article-date 14:44 23-03-2023

Երևանում երիտասարդ աղջիկն ու պարեկները «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են օտարերկյա քաղաքացու ինքնասպանության փորձը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջով անցնող երիտասարդ աղջիկը նկատել է, որ մի երիտասարդ տղա կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և փորձում է իրեն ցած նետել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ աղջիկը մոտենալով քաղաքացուն, կարողանում է հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ապա օպերատիվորեն ժամանում են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, պարեկ Նվեր Վահանյանի և կրտսեր պարեկ Վարդան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Ի վերջո՝ երիտասարդ աղջկան ու պարեկներին հաջողվում է այդ քաղաքացուն փրկել, ում ապա տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը օտարերկրյա քաղաքացի է։ Եվ պատճառը եղել է այն, որ ինքն այսօր տեղեկացել է, որ մայրը մահացել է, ու ինքը հուսահատվել է, որ այդ պահին իր ծնողի մոտ չէ, փորձել է ինքնասպան լինել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր