211652_close_icon
views-count23369 դիտում article-date 15:09 23-03-2023

Արտակարգ իրավիճակ ժողովրդին հայտնի Փարաքարի «Գայի պոստի» մոտ․ բեռնատար Mercedes-ը կոտրել է երկաթե սյունը, ինչի հետևանքով կոտրվել են ՃՈ տեսախցիկներն ու լուսարձակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Թահիրով գյուղի վարչական տարածքում գտնվող Ճանապարհային ոստիկանության հենակետի՝ ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «Գայի պոստի» մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի սյանը, որի վրա փակցված են եղել լուսանշաններ։ Սյունն ընկել է, ինչի հետևանքով պոկվել են նաև էլեկտրական լարերը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի պարեկ Գևորգ Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը պարեկներին հաջողվել է։

Ժամանել են նաև Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վաղարշապատի էլեկտրացանցի հերթապահ խումբը, ովքեր հոսանքազրկել են տարածքը, որից հետո հրշեջ-փրկարարաները ապամոնտաժել են սյունն ամբողջությամբ։

Պարզվել է, որ նշված սյանը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով կոտրվել են սյունը, դրան ամրացված տեսախցիկի տուփերը, լուսարձակները։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր