25213 դիտում
19:40 18-06-2023
Ավտովթար Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ․ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորում․ կան վիրավորներ․ քննիչն էլ հայտնել է, թե ինքն այդտեղ անելիք չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ, բախվել է երկաթե արգելապատնեշներին և, մոտ 4 մետր առաջ ընթանալով, կողաշրջված հայտնվել ձորակում՝ բախվելով նաև ծառերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն վարորդներն էլ ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկներ Գոռ Աբրահամյանը, Մխիթար Սարգսյանը և կրտսեր պարեկ Ռաֆայել Առաքելյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, սակայն մինչև այս պահը քննիչները չեն մոտենում դեպքի վայր՝ պատճառաբանելով, թե մարզի դատախազից ունեն հրահանգ, որ նման վթարներում իրենք անելիք չունեն ու հիմա, եղանակային այս վատ պայմաններում, մերթընդմերթ տեղում է անձրև, պարեկները, իրենց բան ու գործը թողած, պետք է ժամերով սպասեն, թե երբ քննիչները կբարեհաճեն ժամանել, եթե իհարկե կժամանեն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենան էլ դուրս բերելու համար ժամանել է ավտոքարշակ կռանը, սակայն ոչ մի գործողություն չի կարողանում անել, քանի որ դեռևս քննարկվում է՝ վթարի փաստով որ կառույցն է զբաղվելու։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+