211652_close_icon
views-count1075 դիտում article-date 20:40 22-03-2023

Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը նշեց, որ այս տարի Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն

 
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Գորիսի կենտրոնական փողոցները տևական ժամանակ քանդված են, ու բնակիչներն արդեն դժգոհում են, եթե մրցույթը շահած կազմակերպություն կա, ապա ինչո՞ւ աշխատանքն ավարտին չի հասցվում։

Հարցին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ «Բազմաթիվ բնակավայրերում շատ փողոցներ կան  քանդված, բայց քանդել ենք՝ կառուցելու նպատակով։ Բնակիչներին խնդրում ենք համբերատար լինել։ Ասֆալտապատումից առաջ փորձում ենք հնարավոր կոմունիկացիաները փոխել, որպեսզի հետո ստիպված չլինենք նոր ասֆալտապատված ճանապարհները «կտրել»։

Սանոսյանը նշեց, որ Գորիսում երկու ծրագրով են աշխատանքներն ընթանում և բավականին խոշոր գումարների մասին է խոսվում,  ջրագծերը ևս փոխվում են և հավելեց, որ այս տարվա ընթացքում Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն, ինչից հետո կարծում են՝ քաղաքն այլ տեսք կստանա։
 

Նմանատիպ նյութեր