Թուրքիայի ընդդիմությունն առաջադրել է նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուին
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» պաշտոնապես միասնական թեկնածու է առաջադրվել Քեմալ Քիլիչդարօղլուն, համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ներկայացվել է երկրի բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK):
Հայտարարությունը փոխանցել են Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խմբի փոխնախագահները եւ ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների ներկայացուցիչները։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ավելի վաղ միաձայն կողմ էր քվեարկել մայիսի 14-ը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր հաստատելու օգտին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։