Բաշար Ասադը մտադիր է իր թեկնածությունը կրկին առաջադրել նախագահական ընտրություններում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու այս ամառ:
Որոշ վերլուծաբաններ կասկած են հայտնել, որ ընդհանրապես կարող են 4 տարի անընդմեջ քաղաքացիական մեծ պատերազմում գտնվող Սիրիայում անցկացվել նախագահական ընտրություններ, որի ժամանակ ավելի քան 140,000 մարդ է զոհվել, սակայն Սիրիայի իշխանությունները պնդում են, որպեսզի ընտրություններն անցկացվեն:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այսօր Սիրիայի կառավարական զորքերը կրկին իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբանանի հետ սահմանային 2 քաղաքներ, որոնք երկար ժամանակ գտնվում էին ընդդիմադիրների հսկողության տակ: