211652_close_icon
views-count19162 դիտում article-date 23:01 21-03-2023

Երևանում Նիվայի՝ իջևանցի 38-ամյա վարորդը, ով ներկայացել է «Խելացի դարբնոց» ՍՊԸ-ի տնօրեն, չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային. նա եղել է խմած. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով: Պարեկներ Արամո Մարգարյանն ու Ավետիք Դալլաքյանը բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ  ներկայացնում, նշելով նիվայի համարանիշները, սակայն վարորդը դիմում է փախուստի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների մոտ գնալով ավելի են կասկածները շատանում ու սկսում են հետապնդել: Այդ ընթացքում դարձյալ մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի: 

Տեսնելով, որ Նիվայի վարորդը չի ենթարկվում, պարեկները իրենց գործընկերներին կապով տեղեկացնում են, թե որ ուղղությամբ է «սլանում  նիվիստը»: 

Արդեն Երևանի գնդի ՊԾ 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արամ Խաչատրյանը իր գործընկերոջ հետ ավտոմեքենայով շարժվում է դեպի Լամբադա կամուրջ, որի հարևանությամբ էլ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային: Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: 

Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին, ով գույքի դիտավորյալ վնասում և մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվում է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: 

Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Նիվան վարել է Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Խելացի դարբնոց» ՍՊԸ տնօրեն: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր