211652_close_icon
views-count17941 դիտում article-date 18:43 20-03-2023

Ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա մետաղյա սյանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06:50-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 37-ամյա Նարեկ Կ.-ն Դավիթ Բեկ-Ա․ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա մետաղյա սյանը։

Ինչպետ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Նարեկ Կ․-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Ա․ Մ․-ն և 36-ամյա Թ․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատր Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանն ու պարեկ Հրաչյա Մկրտչյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հ․ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր