211652_close_icon
views-count9351 դիտում article-date 14:49 13-06-2014

Երևանում Mercedes-ը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և կողաշրջվել. երկվորյակ եղբայրները հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 29-ամյա Սպարտակ Սահակյանը, վարելով Mercedes մակնիշի 20 ՏՍ 940 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորը՝ Ս. Սահակյանի 29-ամյա եղբայրը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում վարորդի ազգականներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ վարորդն իրենց հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները, թե ոչ, կպարզվի նախաքննության ընթացքում: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վարորդն ու ուղևորը երկվորյակ եղբայրներ են: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր