211652_close_icon
views-count5293 դիտում article-date 11:21 15-03-2023

Լևոն Հովհաննիսյանի անվան կրթարանի նախաձեռնությամբ ՀՀ Պն N զորամասում կազմակերպվեց բարեգործական միջոցառում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 12-ին Լևոն Հովհաննիսյանի անվան կրթարանի տնօրեն՝ Տիգրան Բարսեղյանի նախաձեռնությամբ ՀՀ Պն N զորամասում կազմակերպվեց բարեգործական միջոցառում։

Իր ելույթում կրթարանի տնօրեն Տ․ Բարսեղյանը նշեց․ «2023թ.ի ձմեռային զորակոչի ընթացքում հայոց բանակի շարքերն է համալրել կրթարանի թատերական խմբի սան՝ Լյուդվիգ Շառաֆյանը այդ իսկ պատճառով կազմակերպվեց այս միջոցառումը  հենց իրենց զորամասում, և  փետրվարի 12-ին կայացած «Կամակոր արքայադուստր» ներկայացման տոմսերի ողջ հասույթը տրամադրվել է միջոցառմանը»։

Միջոցառման ավարտին տնօրենը զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեց պատվոգրով համերգային ծրագիր իրականացնելու, ինչպես նաև Ազգ-Բանակ կապը ամրապնդելու համար:

Միջոցառումից հետո զորամասի հրամանատարության ուղեկցությամբ կրթարանի ողջ անձնակազմը շրջայց կատարեց զորամասի տարածքում, որից հետո կրթարանի սաները ճաշեցին զինվորների հետ:

Հատուկ շնորհակալություն Պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր