913 դիտում
14:31 14-03-2023
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան համատեղ միջուկային սուզանավեր կարտադրեն
Կալիֆոռնիայում, Սան Դիեգո քաղաքում, ԱՄՆ ՌԾՈւ-ի ռազմակայանում AUKUS-ի գործընկերության անդամները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, համաձայնագիր են ստորագրել, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
Բայդենն այդ նախագիծն անվանել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատության եւ թափանցիկության ապահովման պարտավորության մի մաս՝ ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակիցների հետ համատեղ։ Սունակը նախագիծն անվանել է «հզոր գործընկերություն»՝ ավելացնելով. «Առաջին անգամ երեք սուզանավային նավատորմներ, համատեղ գործելով Ատլանտիկայում եւ Խաղաղ օվկիանոսում, կապահովեն մեր օվկիանոսների ազատությունը»։
Համաձայնագրի պայմաններով՝ ԱՄՆ-ը Ավստրալիա կմատակարարի Virginia դասի երեք հարվածային սուզանավ միջուկային կայանքներով, դրանք կարտադրվեն General Dynamics ընկերությունում հաջորդ տասնամյակի սկզբին։ Ավստրալիան եւս երկու նման սուզանավ ձեռք բերելու հնարավորություն կստանա։
Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան, բրիտանական նախագծի հիման վրա եւ ժամանակակից ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ, կսկսեն AUKUS նոր դասի սուզանավերի արտադրությունն իրենց կարիքների համար։ Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիան առաջին նման սուզանավը կստանա 2030-ականների վերջին, Ավստրալիան՝ 2040-ականների սկզբին։
Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արտադրությունն իրականացնելու են BAE Systems եւ Rolls-Royce ընկերությունները։ Ավստրալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի համաձայն՝ այդ նախագծի ֆինանսավորման վրա մինչեւ 2055թ. կծախսվի 245 մլրդ ամերիկյան դոլար։
Ջո Բայդենն ընդգծել է, որ խոսքը սուզանավերի մասին է, որոնք օգտագործում են միջուկային էներգիան որպես վառելիք, դրանք միջուկային զենք չեն կրելու. «Այդ սուզանավերը ոչ մի միջուկային զենք չեն ունենալու»։
Ըստ համաձայնագրի՝ ամերիկյան եւ բրիտանական սուզանավերը 2027թ. ոչ ուշ ռոտացիոն հիմքով կտեղակայվեն Արեւմտյան Ավստրալիայում՝ օգնելու համար ավստրալացի նավաստիների ուսուցմանը, ինչպես նաեւ օգտագործվելու են զսպման նպատակով։
Այս համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն առաջին անգամ 1950-ականներից ի վեր միջուկային շարժիչների արտադրման տեխնոլոգիաներ կտրամադրի սուզանավերի համար։

Նմանատիպ նյութեր
4231 դիտում
13:51 15-10-2016
Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ Ка-226Т ուղղաթիռներ ու ֆրեգատներ կարտադրեն
1404 դիտում
11:23 24-09-2014
Իրանը նոր սուզանավեր ու ականակիրներ է կառուցում
7601 դիտում
20:11 30-10-2016
Ռուսաստանը թևավոր հրթիռներով սուզանավեր է ուղարկել Սիրիա. The Sunday Times
Այս բաժնից
1513 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
898 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1177 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post