Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ Ка-226Т ուղղաթիռներ ու ֆրեգատներ կարտադրեն
Մոսկվայի ու Նյու Դելիի միջև համաձայնագիր էկնքվել Ռուսաստանն ու Հնդկաստանը Ка-226Т ուղղաթիռների ու ֆրեգատների արտադրության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն։
Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում, որը կայացել է Հնդկաստանի Գոա նահանգում։
Մոդիի խոսքով՝ գործարքը ընդգծում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առաջնահերթային բնույթը և պաշտպանության ու էկոնոիմկայի ոլորտներում հիմք է դնում ավելի խորը կապերի։
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանին «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ։