Ռուսաստանը թևավոր հրթիռներով սուզանավեր է ուղարկել Սիրիա. The Sunday Times
Թևավոր հրթիռներով հանդերձված երեք ռուսական սուզանավեր միացել են «Ծովակալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ նավերի խմբին։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով ռազմածովային ոլորտի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ բրիտանական թագավորական նավատորմը նկատել է «Ակուլա» տիպի երկու ատոմային սուզանավ և «Կիլո» տիպի մեկ դիզելա-էլեկտրական սուզանավ, որոնք անցած շաբաթ Մուրմանսկի ռազմակայանից մտել են Հյուսիսային Ատլանտիկա։
Նշվում է, որ «Ծովակալ Կուզնեցովը» և նրա շուրջ հավաքվող նավերը գտնվում են հյուսիսաֆրիկյան ափի մոտ «սպասման ռեժիմում»։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունի Ռուսաստանի կողմից Սիրիայում թիրախներին հարվածելու հնարավորության առնչությամբ։