Իրանը նոր սուզանավեր ու ականակիրներ է կառուցում
Իրանում մեկնարկել են նոր սուզանավերի և ականակիրների կառուցման աշխատանքները, գրում է իրանական Ras գործակալությունը՝ հղում անելով Իրանի պաշտպանության նախարարության՝ ռազմածովային հարցերով վարչության ղեկավար, գեներալ Ալի Գոլամզադեին:
Գեներալը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ կառուցվում են Fateh դասի նոր ստորջրյա նավեր և Moudge դասի 4 ականակիրներ:
Ականակիրներից մեկը՝ Samand-ը, հագեցած կլինի տարբեր նշանակության հրթիռային համալիրներով: ԱՅն շահագործման կհանձնվի մինչև 2014 թվականի վերջը: