211652_close_icon
views-count967 դիտում article-date 23:59 10-03-2023

Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Մարտի 10-ին N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:

Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան
ցուցումներ ու հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

Նմանատիպ նյութեր