211652_close_icon
views-count931 դիտում article-date 11:27 28-02-2023

Ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձերը. Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Հանրապետության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: Հայտնում է ՊՆ-ն։

Նախարար Պապիկյանը լսել է զորամասի վարչակազմի, ստորաբաժանումների սպաներին հուզող հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների փաթեթը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է զորքերի մարտական ծառայությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, տեսական ու գործնական հմտություններով: Զրույցների ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին, վստահություն հայտնել, որ մեկնարկող ատեստավորման փուլի բարեհաջող հաղթահարումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմերի աշխատավարձերը:

Նմանատիպ նյութեր